Նպատակը
 
<<< Մայր էջ
   
     
 
Նպատակը պարզ է` ստեղծել մի ամբիոն, որտեղից յուրաքանչյուրս կարող ենք հրապարակ հանել մեր նույնիսկ ամենահամարձակ նախագծերը:
Տարբեր կազմակերպությունների և համակարգերի հետ մեր շփումները երբեմն թողնում են միայն տհաճ զգացողություն: Հաճախ մնում է երկու տարբերակ` կամ թքել ամեն ինչի վրա ու վրդովել որ “երկիրը երկիր չի”, կամ փորձել ինչ-որ գործողություններ ձեռնարկել սայլը գոնե մի փոքր տեղից շարժելու համար:
Մեր կայքը երկրորդ տարբերակը ընտրած մարդկանց աջակցելու համար է:
Բայց… աջակցել ոչ թե բողոքները լսելով /սա բողոքի գիրք չէ/, այլ վիճակը շտկելու Ձեր առաջարկներն ու նախագծերը հրապարակելով և հանրության քննարկմանը ներկայացնելով:
Շատ հնարավոր է, որ Ձեր նախագիծն արժանանա ընթերցողների մեծ հավանությանը, որը Ձեզ կտա նախագիծը ձևակերպելու և համապատասխան օղակ ներկայացնելու ստիմուլ: Իհարկե, հակառակը ևս հնարավոր է, սակայն պետք չէ ընկրկել` չէ որ դուք ընտրել եք 2-րդ տարբերակը: Իսկ դա ենթադրում է նաև որոշակի ռիսկ:
Ակնկալում ենք նաև արդեն կայացած և ապագա project manager-ների մասնակցությունը: Դա կարող է լինել ինչպես քննարկումներին մասնակցելու միջոցով, այնպես էլ նախագծերի հեղինակներին ձևակերպման և ներկայացման հարցում աջակցելով:
Համագործակցությունը կլինի փոխշահավետ, քանի որ ապագա project manager-ները կստանան գործնական հարուստ փորձ, իսկ հեղինակները կկարողանան իրագործել իրենց նախագծերը:
Կայքի միջոցով կարող եք փնտրել նախագծի համակիրներ, թիմակիցներ և ֆինանսավորողներ:
Այս և ոչ միայն այս խնդրի իրականացման համար կայքում ստեղծված է հնարավորություն հրապարակել նաև հոդվածներ, որոնց բովանդակությունը թեև ազատ է, սակայն չպետք է հակասի կայքի կանոններին:
Հրապարակման և կայքի հետ կապված այլ հարցերի պատասխանները կարող եք փնտրել ՀաՀա` Հաճախակի տրվող Հարցեր /նույն ինքը` FAQ/ էջում:
 
 
     
 
 
  Posted by Simon Avagyan 25/01/2009, last modified 31.01.2009