Մասին
 
<<< Մայր էջ
   
     
 

Մեր Հայաստանը, մեր նպատակը, մեր ապագան… Իսկ ովքե՞ր ենք մենք։
Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք՝ համախմբված մեր ապագան մեր երկրի ապագայի հետ կապելու գաղափարի շուրջ։
Մենք շենքերի պատերին չենք գրում թե ինչքան ենք սիրում մեր հայրենիքը, չենք ապացուցում մեր հայրենասիրությունը միայն խոսքերով… Մենք մեր աշխատանքով ենք նպաստում մեր երկրի հզորացմանը։ Աշխատելով ամեն մեկս իր բնագավառում՝ մենք փորձում ենք շենացնել մեր երկիրը որպես որակյալ կադրեր։
Մենք կարծում ենք, որ երկիրը զարգացնելու համար բավարար չէ հասարակական կազմակերպությունների աշխատանքը։ Ավելին, մենք չենք սիրում անվարձահատույց աշխատել հասարակական հիմունքներով, եթե դա իրենից ներկայացնում է “պտիչկայի համար” աշխատանք։ Մենք գնահատում ենք մեր ժամանակը։
Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր աշխատանք պետք է վարձատրվի։ Կերտելով մեր անձնական բարեկեցությունը ազնիվ աշխատանքի միջոցով, մենք ավելի կնպաստենք մեր երկրի զարգացմանը, քան սոված փորով “ազատություն” գոռալով։ Սա չի նշանակում, որ եթե վաղը մեր բարեկեցությունը պակասի, մենք թողնելու ենք մեր երկիրը։ Մենք չենք լքել Հայաստանը անգամ ամենաճգնաժամային տարիներին և էլի չենք պատրաստվում լքել։ Մեր այսօրվա աշխատանքը մենք դիտում ենք որպես Հայաստանի վաղվա զարգացման մի շտիխ, այլ ոչ թե “տրամպլին” արտասահման մեկնելու համար։
Մենք հավատացած ենք, որ անգամ մասնավոր հատվածում մեր աշխատանքը և որպես մասնագետներ ինքնազարգացումը մեր երկրին մեծապես օգտակար է լինելու։ Չէ՞ որ երկիրը զարգանում է հենց ներսից, մասնավորից։ Մենք պետք է ազնիվ լինենք առաջին հերթին ինքներս մեր առաջ ու տարբերենք խոսքի մակարդակով հայրենասիրությունը գործնական հայրենասիրությունից։ Մեր տարբերակը գործնական հայրենասիրությունն է՝ հիմնված այն գիտակցական հայրենասիրության վրա, որը մեր սրտում է, գեների մեջ և որը ամեն անգամ բարձրաձայնելու կարիք չկա։
Մենք չենք տառապում ոչ լիարժեքության կոմպլեքսով՝ մենք գիտենք սեփական ուժերը ու չենք փորձում ամեն քայլին ցուցադրել մեր “ես”-ը։ Մենք դրա կարիքը չունենք։ Մենք կյանքում շատ բաների ենք հասել սեփական ուժերով, որն էլ ձևավորել է մեր ինքնագնահատականը։ Միաժամանակ չենք էլ տառապում ուրշների նկատմամբ մեր գերագնահատմամբ։
Մենք բազմաթիվ ենք…
Մենք ուզում ենք վաղը ապրել ավելի լավ քան այսօր և ուզում ենք դա անել մեր երկրում։
            

 
     
 
 
  Posted by Simon Avagyan 31/01/2009, last modified 31.01.2009