Կանոնները
 
<<< Մայր էջ
   
     
 

Ցանկացած համակարգ ապրում է ինչ-որ կանոններով: Մեր կայքը ևս բացառություն չէ, ուստի մենք ևս ունենք մեր կանոնները. Ահա դրանք`

  1. Նոր գաղափարների կայք, այլ ոչ թե բողոքի գիրք:

Մենք ակնկալում ենք հստակ և կոնստրուկտիվ առաջարկներ, այլ ոչ թե սոսկ բողոքներ: Բողոքները կարող են ընդունվել միայն ներկա վիճակը նկարագրելու համատեքստում` ապագայի ավելի լավ նախագիծ առաջարկելիս:

  1. Ոչ մի քաղաքական պրոպագանդա:

Քաղաքական պայքարը դա իշխանության հասնելու միջոց է: Մենք դեմ ենք որևէ մեկի համար իշխանության հասնելու “գործիք” կամ “միջոց” դառնալուն` անկախ նրա ունեցած /կամ չունեցած/ արժանիքներից: Դա “մեր խաղը” չէ:
Սակայն չենք էլ համակրում “ով էշ` ես փալան” գաղափարին, և առաջարկում ենք մեր նոր գաղափարները հօգուտ երկրի զարգացման:

  1. Ոչ մի արգելված “իզմ”:

Երևի կարիք էլ չկա նշելու, որ չենք հրապարակելու տեռորիզմ, ռասիզմ, էկստրեմիզմ և այլ փիս-փիս “իզմ”-եր պարունակող նյութեր: Այդ թվում նաև մանկական, կենդանական և ցանկացած այլ բնույթի պոռնոգրաֆիա և համասեռամոլությունը արդարացնող նյութեր:

  1. Միայն առողջ քննադատություն:

Եկեք ձերբազատվենք ամեն գնով ուրիշին քննադատելու գայթակղիչ սովորությունից: Նախագծերի և հոդվածների մասին կարծիքներ գրելիս աշխատեք հետևել “այս գաղափարը առավել արդյունավետ կլիներ, եթե” սկզբունքին, այլ ոչ թե “այս գաղափարը սխալ է” սկզբունքին: Այսինքն քննադատելիս աշխատեք առաջարկել ավելի լավ տարբերակ:

Այս կանոններին հակասող նյութերը չեն հրապարակվի:

Անգամ ամենահյուրընկալ օջախ գնալիս մենք չպետք է մոռանանք, որ հյուր ենք և չպետք է չարաշահենք տանտիրոջ ընդունելությունը:
Մեր դռները բաց են բոլոր այցելուների առջև, բայց մի մոռացեք, որ հյուր եք` դրանից բխող բոլոր հաճելի հետևանքներով և պարտականություններով:
Այս կայքը ևս ունի իր “տանտերը”, որը դեմ է այն “հյուրերին”, որոնք եկել են “իր հավերը” գողանալու համար: 
Հուսով ենք կանոններին կվերաբերվեք ըմբռնումով:

Կայքում հրապարակվող ցանկացած նախագիծ կամ հոդված հանդիսանում է  իր հեղինակի մտավոր սեփականությունը:
Հեղինակների մտավոր սեփականությունը հանդիսացող նյութերի ցանկացած տիպի օգտագործումը առանց հեղինակի համաձայնության արգելվում է:
Կայքում տեղադրված նյութերը օգտագործելիս հղումը կայքին պարտադիր է:
 

 
     
 
 
  Posted by Simon Avagyan 25/01/2009, last modified 31.01.2009