Աֆորիզմները |
||
Այս բաժնում ամփոփված են ինչպես փիլիսոփաների, այնպես էլ տարբեր ժամանակնում (նաև մեր օրերում) ապրած առաջնորդների խոսքերը։ |
||
*** |
||
Իշխանություն չեն սիրում միայն նրանք, ովքեր չունեն այն։ |
||
*** |
||
Հիմարությունը ոչ թե խելքի բացակայությունն է, այլ ուրիշ տիպի խելք է։ |
||
*** |
||
Ով ոչինչ չգիտի և չգիտի, որ ինքը ոչինչ չգիտի՝ հիմար է. հեռու մնա նրանից։ |
||
*** |
||
Ավելի հեշտ է զահլա տանել, քան գերան։ |
||
*** |
||
Ես կարող եմ հասկանալ գողին և ներել նրան։ |
||
*** |
||
Յուրաքանչյուր գազան ժամանակ առ ժամանակ ունենում է խղճահարության զգացում։ Ես երբեք չեմ ունենում այդ զգացումը, հետևաբար ես գազան չեմ։ |
||
*** |
||
Կլոր սեղանի շուրջը տեղի համար չեն վիճում։ |
||
*** |
||
Երբ բանալին գտնված է, դռները չեն ջարդում։ |
||
*** |
||
Ով վախվխելով է խնդրում՝ մերժում է հայցում։ |
||
*** |
||
Էշին մեղրով չեն կերակրում։ |
||
*** |
||
Լվա մատդ, նախքան իմ բծերը մատնացույց անելը։ |
||
*** |
||
Ոչինչ մի հետաձգիր հետոյի, քանզի վաղը ավելի հեշտ չի լինելու։ |
||
*** |
||
Ապավինեք Աստծուն, տղաներ, բայց վառոդը չոր պահեք։ |
||
*** |
||
Նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են ըստ իր գործերի։ |
||
*** |
||
Շատակերները իրենց գերեզմանը ատամներով են փորում։ |
||
*** |
||
Ի՞նչ է մոլախոտը. բույս, որի արժանիքները դեռ չեն հայտնաբերվել։ |
||
*** |
||
Տոլման մայոնեզով չեն ուտի։ |
||
*** |
||
Ես մարդ եմ և ոչինչ մարդկային խորթ չէ ինձ համար։ |
||
*** |
||
Անգլիացիները իրենց բերանն են տանում մի քանի միարմատ պարզ բառեր, ծամում են, կուլ են տալիս, թքում են դրանք. և դա անվանվում է անգլերեն լեզու։ |
||
*** |
||
Ես չեմ հավատում աստղագուշակներին, որովհետև ըստ հորոսկոպի ես երկվորյակ եմ, իսկ երկվորյակները չեն հավատում աստղագուշակներին։ |
||
*** |
||
Երբ ձեր հարևանը կորցնում է աշխատանքը, դա անկում է, իսկ երբ աշխատանքը կորցնում եք դուք՝ ճգնաժամ։ |
||
*** |
||
Ավելի լավ է գործարարները իրենց գործը ազնիվ վարեն, քան գերշահույթից բաժին հանեն բարեգործությանը։ |
||
*** |
||
Աղքատներին օգնելու լավագույն միջոցը նրանցից մեկը չդառնալն է։ |
||
*** |
||
Աստված չի պատկանում որևէ կրոնի։ |
||
*** |
||
Որքան երկնքին մոտ, այնքան ավելի ցուրտ է։ |
||
*** |
||
Արծաթ սիրողը արծաթից չի հագենա։ |
||
*** |
||
Չկա մեծամասնությունից ավելի զզվելի բան։ |
||
*** |
||
Սիրահարվելով այտի վրայի փոսիկին, շատ տղամարդիկ սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ։ |
||
*** |
||
Կառավարությունը չի լուծում պրոբլեմները՝ այլ ֆինանսավորում է դրանք։ |
||
*** |
||
Դուք դեռ չեք մահացել, որ ձեր մասին խոսեն միայն լավը։ |
||
*** |
||
Տերության համբավը լավագույնս որոշվում է այն գումարով, որը տերությունը ի վիճակի է պարտքով վերցնել։ |
||
*** |
||
Երևելի այրերին ծնում են ոչ թե մայրերը, այլ Պլուտարքոսները։ |
||
*** |
||
Հաջողությունն է ստեղծում մեծ մարդկանց։ |
||
*** |
||
Իշխանությունը կորցնում է իր գայթակղությունը, եթե այն չեն չարաշահում։ |
||
*** |
||
Հոռետեսը դժվարություններ է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ. Լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություններ։ |
||
*** |
||
Պատերազմի ժամանակ ճշմարտությունը այնքան թանկ արժե, որ այն պետք է պահպանի ստի պահակազորը։ |
||
*** |
||
Մարդուն փոխելու համար պետք է սկսել նրա տատից։ |
||
*** |
||
Եթե գետի ափին նստես բավականաչափ երկար, դու կտեսնես գետի վրայով լողացող քո թշնամու դին։ |
||
*** |
||
Յուրաքանչյուրն ունի սխալվելու իրավունք և որպեսզի յուրաքանչյուրը կարողանա օգտվել այդ իրավունքից՝ անցկացվում են ընտրություններ։ |
||
*** |
||
Մենք խելացի ենք նրանցից, ում ընտրում ենք։ |
||
*** |
||
Փոքր չափաբաժնով ալկոհոլը անվնաս է ցանկացած քանակության դեպքում։ |
||
*** |
||
Մանուկ հասակում նա ստացել էր ուղեղի ցնցում և այդ ժամանակից հավատում էր այն ամենին, ինչ գրում էին կիրակնօրյա թերթերում։ |
||
*** |
||
Գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին։ |
||
*** |
||
Ով վերապրել է ողբերգությունը, չի եղել դրա հերոսը։ |
||
*** |
||
Հերոսները պետք են վտանգի պահին, մնացած ժամանակ հերոսները վտանգավոր են։ |
||
*** |
||
Երբ վերջանում է պատերազմը, թաքստոցներից ելնում են հերոսները։ |
||
*** |
||
Երբ հեռանում են հերոսները, ասպարեզ են դուրս գալիս ծաղրածուները։ |
||
*** |
||
Գոտին ձգելիս ստամոքսը ավելի մոտ է դառնում սրտին։ |
||
| Posted by Simon Avagyan 22/02/2009, last modified 09.05.2009 | ||